«Շահեն Հարությունյանի քայլը մի արդյունք արդեն իսկ տվել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, հունիսի 13-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա (2-3) խաղի առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտ ներխուժեց Շահեն Հարությունյանը` «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին: Նա դաշտ ներխուժեց` ձեռքին` պաստառ, իսկ շապիկին` հոր նկարը:

Armlur.am-ի հետ զրույցում քաղաքագետ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը, խոսելով Շահեն Հարությունյանի` վերը նշված քայլի մասին, վստահեցրեց, որ այն ինքնին քաղաքական մոտեցում է: Գ. Եղիազարյանի խոսքով, փորձ էր կատարվել ֆուտբոլը դիվանագիտության ասպարեզ տանել, իսկ դիվանագիտությունն արդեն իսկ քաղաքականություն է. «Աշխարհը պետք է իմանար` ինչ է կատարվում Հայաստանում: Իրավապահները սպասում էին հարմար պահի` Շահենին պատժելու համար: Տեղի ունեցածն ուղիղ կապ ունի քաղաքականության հետ: Սա նրանց վարած ներքին քաղաքականության արդյունքն է. նրա հայրը գտնվում է կալանքի տակ»:

Գուրգեն Եղիազարյանը նկատեց, որ եթե անգամ Շահեն Հարությունյանի քայլը որևէ արդյունք չտա էլ, մի բան արդեն իսկ տվել է` բոլորը խոսում են կատարվածի մասին, լրատվամիջոցները հարցազրույցներ են վերցնում:

Նշենք, որ Շահեն Հարությունյանն այսօր Ազատության հրապարակում կպատասխանի լրագրողներին և հանրության հուզող հարցերին:




Լրահոս