Թբիլիսիի ջրհեղեղից զոհվել են երկու հայ քույրեր: Եղիազարյան քույրերը 22 եւ 24 տարեկան են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, քույրերի դիերը հայտնաբերվել են:
«Մարմինները տեղափոխվելու են Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցի, որտեղ էլ կանցկացվի նրանց հոգեհանգստի արարությունը»,-տեղեկացրին թեմի մամուլի դիվանից:
Եղիազարյան քույրերը բնակվել են Սվանեթի փողոցում, որտեղ տեղի է ունեցել հեղեղում: Ցեխաջուրը լցվել է նրանց տունը եւ քույրերը չեն կարողացել դուրս գալ: Փողոցը հիմնականում հայաբնակ է: Ոչ պաշտոնական տեղեկություններվ` երկուերեք հայեր ևս անհայտ կորած են: Այս պահին փողոցում անցկացվում են մաքրման աշխատանքներ` գտնելու անհայտ կորածներին: Փրկարարներին օգնում է հայ եկեղեցու երիտասարդական միության խումբը: Անհայտ կորածների թիվն ընդհանուր առմամբ 24-ն է:
Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ջրի տակն անցած կենդանաբանական այգուց փախել են ավելի քան երեսուն գիշատիչ կենդանիներ` գայլեր, արջեր, վագրեր: Իշխանությունները բնակիչներին հորդորել են չլքել տները:
Պաշտոնապես հայտարարվել է 14 զոհի մասին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15-ը հայտարարել է սգո օր` ի հիշատակ ջրհեղեղի հետևանքով զոհվածների: