Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել իր օտարերկրյա գործընկերներին՝ Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակում վրացական կողմին առաջարկված աջակցության համար:

«Զանգահարել են Հայաստանի, Լատվիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի վարչապետները: Նրանք պատրաստ են մեզ օգնել. ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Միևնույն ժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ առաջարկներ են եղել նաև այդ երկրների Արտակարգ իրավիճակների պետական կառույցներից, սակայն իրենց դեռ լիովին բավարար են սեփական ռեսուրսներ:

Ինչպես հայտնել էինք, օգնություն էր առաջարկել նաև ՀՀ ԱԻՆ-ը:

Հաղորդել էինք նաև, որ ջրհեղեղի հետևանքով արձանագրված զոհերի թվում կան հայեր:




Լրահոս