Մեծամասնական 6 թեկնածուներից նախընտրական հիմնադրամ է բացել 4-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 25-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը ` 28.10.2012թ.-23.11.2012թ. ժամանակահատվածի համար: Այս մասին հայտնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից: 
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ գրանցված 6 թեկնածուներից մեկը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, իսկ թիվ 1 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Պետրոսյան Էդուարդը նախընտրական հիմնադրամ չի բացել:
Արդյունքում` նախընտրական հիմնադրամներ են բացել և հայտարարագրեր են ներկայացրել 4 թեկնածու: Սևակ Հովհաննիսյանը նշել է նաև, որ բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել:




Լրահոս