Գրաֆիկորեն ներկայացվել են Թբիլիսիի ջրհեղեղի պատճառները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում պարզաբանում է և գրաֆիկորեն ներկայացնում հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի պատճառները: Համաձայն հրապարակված տեսանյութի՝ ջրհեղեղի պատճառը եղել է սողանքը, որը հորդառատ անձրևների պատճառով տեղի է ունեցել Վերե գետի կիրճում՝ Ցկնետի-Բետանիա ճանապարհին:

Կարճ ժամանակում կուտակված գետի ջուրը ճեղքել է արգելապատնեշը, ինչի հետևանքով կիրճում բարձրացել է ջրի մակարդակն ու սելավների արդյունքում ջրով են ողողվել առանձին վայրեր:




Լրահոս