Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով հունիսի 15-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 15-ի, անհայտ կորած է 24 մարդ, շուրջ 40 մարդ մնացել է առանց տանիքի:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում անօդաչու նկարահանող սարքը վերևից նկարել է ջրհեղեղից հետո Թբիլիսին: