19-ամյա նորակոչիկ Իվան Նովիկովի սպանության գործով կասկածյալը, պարզվում է, պայմանագրային զինծառայող Իվան Բոսխոմջիևն է, գրում է Bloknot.ru-ն: Նա խոստովանել է իր մեղքն ու հետաքննությանը պարզաբանել, որ սպանության պատճառ է դարձել « անձնական հակակրանքը»:
Նա սպանվածի հետ ծանոթացել է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում և հենց սկզբից էլ նրանց միջև հարաբերությունները հարթ չեն ընթացել:
Բոսխոմջիևը Աստրախանի մարզից պայմանագրային զինծառայող է: Նա Գյումիրում ծառայում է արդեն մեկ ու կես տարի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուսական կողմը դեռևս գրավոր դիմում չի ներկայացրել Հայաստանին` այսօր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործն իրենց հանձնելու խնդրով: