Հանրապետության տարածքում`
Հունիսի 16-18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 16-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.10C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.60C (1966 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.40C