Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում այսօր հրաձիգ Հրաչիկ Բաբայանը 10 մետր օդամուղ հրացանով վարժությունում գրավեց 5-րդ տեղը:
Այս մասին հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ սոցցանցի իր էջում: Մրցաձևում հաղթող ճանաչվեց Բելառուսը ներկայացնող Վիտալի Բուբնովիչը: