ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ
«ԱՄՆ Ֆլորիդա նահանգում՝ դպրոցական ավտոբուսում, ողբերգություն է տեղի ունեցել: Աշակերտը կրակել է նույն դպրոցում սովորող 13-ամյա աղջկա վրա»,-գրում է rosbalt-ը: Աղջիկը մահացել է Մայամիի հիվանդանոցում պարանոցի հատվածում ստացած հրազենային վնասվածքներից: Ավտոբուսում եղած եւս ութ աշակերտները չեն տուժել: Ոստիկանությունը ձերբակալել է տղային եւ առգրավել զենքը:

ԳՈՂ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԸ
«Հունաստանում ձերբակալվել է 35-ամյա ծրագրավորողը, որը փորձել էր անձնական տվյալներ վաճառել: Նրան կասկածում են 9 մլն մարդու անձնական տվյալները գողանալու մեջ»,-հայտում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: Հանցագործի տան խուզարկության ժամանակ հայտնաբերել են երեք սկավառակ, որոնց վրա պահվել են հույների՝ վաճառքի համար նախատեսված անձնական տվյալները: Ոստիկանները փորձում են պարզել, թե ինչպես եւ որտեղից է հաքերին հաջողվել գողանալ այդ տվյալները, որոնք գտնվել են Հունաստանի ֆինանսների նախարարության բազայում:

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
«ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, որը սպանության, կողոպուտի եւ մարդու առեւանգման կասկածանքով գտնվում էր միջպետական հետախուզման մեջ»,-գրում է Federal Press-ը: Ըստ տեղեկություների՝ կասկածյալը 2008-ին հանցակցի հետ մի կնոջ է առեւանգել, նրան դուրս բերել քաղաքից, այնուհետեւ բռնաբարել, գողացել անձնական իրերն ու սպանել նրան: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել: Կասկածյալը փորձել է թաքնվել ՌԴ-ի տարածքում: Սակայն խուզարկուները պարզել են նրա գտնվելու վայրը, որից հետո նրան ձերբակալել են Մոսկվայի հյուսիսարեւելյան վարչական շրջանում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս