ԱՎԵԼԻ ՇԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ-ին անդամակցությունից Հայաստանը ստանում է տոկոս եւ դրանք չեն փոխվելու: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջացել ԵՏՄ շրջանակներում ընդհանուր մաքսատուրքերից ստացվող գումարների առումով: «Մենք ստանում ենք տոկոս, եւ տոկոսները չեն փոփոխվել: Եթե դուք նայեք, այդտեղ շատ հստակ է. այդ տոկոսներին համապատասխան մենք փետրվարից սկսած հստակորեն ստանում ենք մասհանումներ: Երբ որ մեր մուտքերն ենք նայում, երբ սահմանը հատելուց բերում են մաքսատուրք են մուծում, որը տալիս ենք ընդհանուր բյուջե եւ ընդհանուր բյուջեից ստանում ենք, ստանում ենք ավելի շատ, քան տվել ենք: Իմ հիշելով՝ առնվազն հինգ միլիարդ դրամի տարբերություն կա, այդքան ավելի շատ ենք ստացել: Այսպիսով, մենք ԵՏՄ-ից ավելի շատ ենք ստանում, քան տալիս ենք այս պահին»,- նշեց նա: Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ ԵՏՄ ռեժիմը պետք չէ կապել տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական իրավիճակի հետ, որովհետեւ այլ զարգացման պայմաններում դրանք ունենալու էին այլ դինամիկա:




Լրահոս