Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ռումինիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի Տարգու Մուրեշ քաղաքի «Տրանս-Սիլ» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի Մ-21 2017 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Առաջին խաղակեսն ավարտվեց ռումինացիների հաղթանակով 2:0 հաշվով:

16-րդ րոպեին հաշիվը բացեց Գեորգե Պուշկաշը, իսկ 32-րդ րոպեին Կոնստանտին Պաունը կրկնապատկեց այն: Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում Ֆլորին Տանասեն ևս մեկ անգամ գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը: Ռումինացիները հաղթեցին 3:0 հաշվով:




Լրահոս