Այսօր Բաքվի Եվրոպական խաղերում մենամարտի ժամանակ վիճաբանություն է տեղի ոնեցել բելառուս և վրացի ըմբիշների միջև, նրանք որակազրկվել են:
Դեպքը տեղի է ունեցել մինչև 57 կգ քաշային կարգում բելառուս Վլադիսլավ Անդրեևի ու վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի քառորդ եզրափակչի մրցման ժամանակ:
Երբ հաշիվը 2:1 էր` օգուտ բելառուս մարզիկի, մրցակիցը նրան ապտակել է, ինչից հետո բելառուս մարզիկը նույնությամբ պատասխանել է վրացի մարզիկին: Դրանից հետո նրանց միջև կռիվ է սկսվել:
Կռվի պատճառով մենամարտն ընդհատվել է, երկու մարզիկներին էլ հեռացրել են գորգից: Դատավորի որոշմամբ՝ ըմբիշներին որակազրկել են: