Էլէներգիայի թանկացման դեմ պայքարող բերման ենթարկված ակտիվիստներն ազատ արձակվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ էլէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողները զանգվածային անկարգություններին մասնակցելու պատճառաբանությամբ վարչական բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին:

Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, քիչ առաջ բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել: Րոպեներ անց ազատ են արձակվել նաև մյուս 5 ակտիվիստները: Նրանք Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ իրենց նկատմամբ իրավապահների կողմից բռնություն չի գործադրվել:

Ակցիայի մասնակիցները, ովքեր Ոստիկանության կենտրոնի բաժնի դիմաց սպասում են բերման ենթարկվածների դուրս գալուն, միաժամանակ կոչ են անում մարդկանց միանալ հունիսի 19-ին կայանալիք մեծ երթին` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:




Լրահոս