Սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը` որպես կալվածք, Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին նախագիծը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինքը զարմացած է, որ որևէ պետության մեջ կարող է նման նախագիծ լինել:

«Էս օրենքի նախագիծն, ըստ էության, ասում է, որ եկեք` օրենքով Դիլիջան քաղաքում պետական հեղաշրջում անենք: Էն կառավարման համակարգը, որ գոյություն ունի, օրենքով քցենք մի կողմ, ստեղծենք մի հատ մարմին, քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակում տանք էդ մարմնին, որպեսզի այդ մարմինը քաղաքապետին ու ավագանուն մարիոնետի կարգավիճակում օգտագործի նենց, ոնց որ ուզում է: Սա հակապետական օրենքի նախագիծ ա: Կարող ա վաղն էլ մի հատ բերեք ամբողջ Հայաստանի Հանրապետության համար: Կներեք, սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը` որպես կալվածք, Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին:

Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այն ինտելեկտուալ ծրագրերին, որոնք նա իրականացնում է, բայց սա նույն երևույթի շարունակությունն է, որ Սյունիքը տանք Սուրեն Խաչատրյանին, Աբովյան քաղաքը` Գագիկ Ծառուկյանին, Արտաշատ քաղաքը` Հովիկ Աբրահամյանին և իր ընտանքին, Մալաթիա-Սեբաստիան` Սամվել Ալեքսանյանին, իսկ Դիլիջանն էլ կտանք Ռուբեն Վարդանյանին: Կառավարությունն արդեն մեր պետական համակարգի դեմ օրենքի նախագծեր ա բերում», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս