Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին հյուսիսային շրջաններում, 21-ին` Շիրակում, Լոռիում և Տավուշում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:

Հունիսի22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին էապես չի փոխվի, այնուհետև ատսիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Իսկ Երևանում հունիսի 18-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 19-20-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 21-22-ին՝ առանց տեղումների եղանակ:Երևանի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.00C (2006թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 9.90C (1981թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.50C:




Լրահոս