Այսօր` հունիսի 18-ին, ծնվել է հայտնի երաժիշտ, The Beatles-ի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Մաքքարտնին: Փոլ Մաքքարթնին ծնվել է 1942 թվականին Լիվերպուլի Ուոլթոն հիվանդանոցում, որտեղ նրա մայրը՝ Մերին, բուժքույր էր ծննդատանը։ Թե՛ հայրական, թե՛ մայրական գծով իռլանդացի Փոլը մկրտվել է կաթոլիկ եկեղեցում, բայց Մերին (կաթոլիկ) և հայր Ջեյմս Մաքքարթնին (բողոքական, ավելի ուշ՝ ագնոստիկ) դաստիարակում էին իրենց որդուն կրոնական ավանդույթներից դուրս։
1947 թվականին Մերի Մաքքարթնին դարձավ կանչով գինեկոլոգ։ Դա բավականին բարդ ու ծանր աշխատանք էր , նրանք կարող էին կանչել օրվա ցանկացած ժամի, բայց դա թույլ տվեց ընտանիքին տեղափոխվել սըր Թոմաս Ուայթի Էվերտոնում գտնվող Այգիների շրջանը. Մերին այդ բնակարանը ստացավ նոր աշխատանքի հետ միասին։ Ընտանիքը աղքատ չէր, բայց շատ համեստ էր ապրում. Ջեյմս Մաքքարթնին պատերազմի ընթացքում աշխատում էր զինամթերքի գործարանում, բայց պատերազմի ավարտից հետո նա վերադարփավ բամբակի բորսան, որտեղ շաբաթական 6 ֆունտ էր վաստակում, ավելի քիչ, քան կինը, որը անհանգստության առիթ էր դառնում:
1954 թվականին Մաքքարթնի ընտանիքը տեղափոխվեց Ուոլեսի շրջան, ապա՝ Սպիկ, իսկ 1955 թվականին՝ Ալերթոն: Փոլը ծանր ցնցում ապրեց 1956 թվականին մոր մահից հետո (կրծքագեղձի քաղցկեղից)։ Վաղ կորստյան արդյունքը դարձավ Փոլի և Ջոն Լենոնի ծանոթությունը. վերջինիս մայրը՝ Ջուլին, մահացավ, երբ Ջոնը 17 տարեկան էր։
Ջոն Լենոնի հետ նա ստեղծեց աշխարհի ամենահաջողակ հորինողական համագործակցություններից մեկը և ստեղծեց ռոքի և փոփի պատմության ամենասիրված երգերի մի ստվար մասը։ Մաքքարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան շուրջ 60 «ոսկե» սկավառակներով և 100 միլիոն վաճառված սինգլներով։ Նրա և Լեննոնի «Yesterday»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը։ Եղել է Wings խմբի ղեկավարը։