ՀՅԴ-ականները վերջին օրերին պարբերաբար հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ ներկայացուցիչները վերջին օրերին պարբերաբար հանդիպում են Սերժ Սարգսյանի եւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ ու քննարկում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ինչպես հայտնի է՝ նախօրեին Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել ՀՀ ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչներին եւ նրանց ասել, որ այդ երեք կուսակցություններով պետք է «թեւ թեւի տան»՝ սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախատեսվում է հուլիսի 10-ից հետո սահմանադրական փոփոխությունների առաջին երկու գլուխները հրապարակել: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը սեփական առաջարկություններն իրացնելն է: «Մենք չենք էլ թաքցրել, որ միշտ էլ հանդիպում ենք թե՛ մասնագիտական հանձնաժողովի, թե՛ երկրի նախագահի հետ»,- ասաց Մինասյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս