«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց մի քանի օր առաջ իրեն պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները: «Մեծ վառարաններ են տեղադրված արտադրամասում, որտեղ հալված ապակիներ են, ջերմաստիճանը մինչեւ 1500 է: Աշխատանքի ընթացքում մի փոքր ճեղք էլ եթե առաջանում է, ապա կարող է հալած ապակին դրանից դուրս հոսել, եւ մարդիկ հնարավոր է՝ դա չնկատեն:
Այդպես էլ «լավան» դուրս է եկել, եւ հրդեհ է բռնկվել»,- պատմեց ԲՀԿ ական պատգամավորը: Նա նաեւ ասաց, որ դեռեւս վնասների չափը չի հստակեցվել: «Այդքան հեշտ ու արագ հնարավոր չէ այդ ամենը հաշվել: Մենք ունենք նմանատիպ 4 արտադրամաս, հրդեհը մեկում է եղել»,- պարզաբանեց Մելիք Մանուկյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: