Մեքենան գլորվել է ձորը. մեկ զոհ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում “Վազ 2101” մակնիշի 22 ՍՍ 585 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև բախվել հսկայական ծառին և մոտ 20 մետր գլորվել ձորակը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, մահացածը և վիրավորները աշխատում են Ոստիկանության պահպանության վարչության Շենգավիթի բաժնում և նրանք վերադառնալիս են եղել Գեղարքունիքի մարզում թաղման արարողությունից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս