Գյումրիում ռուս զինվորի սպանության գործը կհետաքննվի Ռուսաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ռուս զինվոր Իվան Նովիկովի սպանության գործը կհետաքննվի Ռուսաստանում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում իր վստահելի աղբյուրը:

Այս որոշման ընդունման պատճառն է հանդիսանում այն, որ սպանվածն ու կասկածյալը ռուսաստանցի զինծառայող են:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ ռուս զինվորի սպանությունը կհետաքննվի Ռուսաստանի ու Հայաստանի համապատասխան կառույցների հետ միասին:




Լրահոս