Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե ժամանակի բացակայության պատճառով է, որ հայ մարզիկների հետ չի մեկնել Բաքու` Եվրոպական խաղերի ժամանակ նրանց կողքին լինելու համար:
Ինչպես միշտ, նախարարն այս անգամ ևս խորհուրդ տվեց չխառնել սպորտը և քաղաքականությունը և վստահեցրեց, որ հայկական պատվիրակությանն այնտեղ նորմալ են վերաբերվում: Armlur.am-ի այն դիտարկմանը, թե նույնիսկ միջազգային լրատվամիջոցներն են վկայում, որ հայկական պատվիրակության անդամներին այնտեղ սուլոցներով են դիմավորում և անարդար դատում, նախարարը վստահեցրեց, թե ամեն օր խոսում է պատվիրակության անդամների հետ և ոչ մի բողոք չի ստացել: