Ուկրաինացի «հեռախոսային ահաբեկիչները» Սամվել Կարապետյանին շանտաժի են ենթարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի 5 քաղաքներում (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Ռեուտով, Կոլոմնա)  «ՌԻՕ» առևտրի կենտրոնների «ականապատման» մասին պատմությունը նոր զարգացումներ է ստանում: Ինչպես հայտնում  է ЯРНОВОСТИ-ին, տեղադրված «ռումբի» մասին զանգը ստացվել է Ուկրաինայի տարածքից: Gazeta.spb.ru-ի տվյալներով՝ «ականապատման պատասխանատվությունն իր վրա է վերցրել  Dillinger team-ը:

Ինչպես պարզաբանել է Dillinger team-ը, «Տաշիրին» ֆինանսական պահանջներ են ներկայացվել: Իր պահանջների լրջությունն հաստատելու համար Մոսկվայում գտնվող«Ռիո»-ի ականապատման մասին զանգ է ստացվել հունիսի 14-ին:

Ընդհանուր առմամբ Կարապետյանից պահանջվում է 23.8 հազար դոլար, իսկ վճարումից հրաժարվելու դեպքում յուրաքանչյուր շաբաթ օր սկզբնական գինը կաճի 4700 դոլարով:

Հավելենք, որ «Տաշիր» ընկերությունը առևտրային կենտրոններ ունի Ռուսաստանի 19 քաղաքներում:




Լրահոս