ԼՂ հակամարտության սրման դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ից նոր ուժեր ստանալու իրավունք ունի. Նիկոլայ Բորդյուժա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամրջի ընթացքում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար հնչող կրակոցներին  և ընդգծեց, թե իրենք միջամտելու լիազորություն չունեն:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, նա նշեց, թե այս պահին դա ամենաօպտիմալ տարբերակն է և հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվել:

«Մենք անընդհատ Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին, սակայն միջանտելու լիազորություն չունենք: Բացի այդ՝  Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, իրավիճակի սրման դեպքում իրավունք ունի լրացուցիչ ուժեր ստանալ»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցին, նա ընդգծեց.  «Եթե Ադրբեջանը նման հարց բարձրացնի, մենք, իհարկե՛,կարող ենք դա քննարկել կազմակերպության բոլոր անդամների մասնակցությամբ, այդ թվում՝ Հայաստանի»,- ասաց նա:




Լրահոս