ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ավարտվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով նախաքննությունը: Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել է ապրիլի 12-ին, որի համար կալանավորվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը: «Ժողովուրդ»-ն օրերս եղավ Գյումրիում` հետաքրքրվելու, թե ինչու մի քանի ամիս տեւած նախաքննությունը չտվեց շատ հարցերի պատասխաններ: Երկու գյումրեցիներ մեզ վախվխելով պատմեցին, որ մոտ 2-3 տարի առաջ Վ. Ղուկասյանի եղբոր դուստրը լոգարանում խեղդվել է, սակայն ողջ Գյումրին խոսում է, որ նա ինքնասպանություն է գործել: Ու պատճառն այն է, որ Անին սիրել է մի տղայի, որը սոցիալապես անապահով պայմաններում է ապրել, եւ աղջկա եղբայրները, այդ թվում՝ Սպարտակը, դեմ են եղել այդ սիրուն: Ավելին, սիրած տղային դաժան ծեծի են ենթարկել, որից հետո երիտասարդը հաշմանդամ է դարձել: Թե որքանով է իրական սա, դժվար է ասել, բայց որ Ղուկասյանների շուրջ հաճախ նման պատմություններ են հյուսվում, փաստ է:




Լրահոս