Մոլորակի վրա գոյություն ունեցած ամենասարսափելի 10 կենդանիներ, որոնց վերացման արդյունքում մենք դեռ ողջ ենք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա դրությամբ Երկիր մոլորակի վրա գերիշխող գազան է համարվում մարդը: Եվ այս ամենը շնորհիվ նրա, որ այս հրեշները վերացել են Երկիր մոլորակի երեսից մինչ մարդկանց հայտնվելը:

Եթե նրանք մինչ օրս գոյատևած լինեին, հայտնի չէ, թե ով կանգնած կլիներ գոյատևման համար մղվող պայքարի գագաթնակետում:

1. Արգենտավիս

Արգենտավիսն ապրել է 5-8 միլիոն տարի առաջ Արգենտինայում: Այն կշռել է 70 կգ, հասակը եղել է 1.26 մ, թևերի բացվածքը հասել է 7 մ-ի: Արգենտավիսի գանգոսկրի երկարությունը եղել է 45 սմ: Այս ամենի շնորհիվ վերջինս համարվում է գիտությանը հայտնի Երկիր մոլորակի ողջ պատմության ընթացքում ամենամեծ թռչունը:

5_03

2. Դունկլեոստեյ

Դունկլեոստեյը եղել է մինչպատմական ամենախոշոր ձուկը: Այս կենդանու գլուխն ու կրծքավանդակը ծածկված է եղել զրահապատ պատյանով: Ատամների փոխարեն այս ձկները ունեցել են երկու զույգ սուր ոսկորային հավելումներ: Հայտնաբերված ամենախոշոր օրինակներն ունեցել են 10 մ երկարություն ու կշռել են 4 տոննա:

11_01

3. Խեցգետնակարիճ

Այս հսկայական ծովային կենդանին նման էր կարիճի ու ծովախեցգետնի խառնուրդի, որն ունի նեղացող պոչ ու տափակ լողակներ: Խեցգետնակարիճները չնայած որ նման են ժամանակակից կարիճների, այնուամենայնիվ, դասվում են այլ խմբի՝ Էվրիպտերիդների դասին: Նրանք Երկիր մոլորակի վրա ապրել են միլիոնավոր տարիների ընթացքում, սակայն, այնուամենայնիվ, ոչնչացել են Պերմյան դարաշրջանում:

5_04

4. Էնդրյուսարխ

Սա հնարավոր է անհետացած ամենախոշոր կաթնասունն է, որն ապրել է Կենտրոնական Ասիայում միջին և ուշ էոցենի շրջանում: Էնդրյուսարխն իրենից ներկայացնում է երկարամարմին ու կարճ ոտքերով, հսկայական գլխով կենդանի: Գանգի երկարությունը կազմում է 83 սմ, լսողական անցքերի լայնությունը կազմում է 56 սմ, սակայն այս չափերը, հնարավոր է, շատ ավելի մեծ  են եղել:

5_05

5.Կետցալկոատլ

Այս արարածը համարվում է ամենախոշորներից մեկը, եթե ոչ խոշորագույն թռչունը, որը երբևէ սլացել է երկնքով: Կենդանու անունը կապված է ացտեկների Կեցալկոատլ աստծո անվան հետ, որը հայտնի է թևավոր օձի տեսքով: Այս թռչունը եղել է երկնքի իսկական արքա՝ նրա թևերի բացվածքը կազմել է 12 մ, իսկ հասակը գրեթե 10 մ:

6_06

6. Գիգանտոպիտեկ

Այս կենդանու անունն արդեն իսկ ամեն ինչ ասում է: Այն եղել է ահռելի կապիկ, օրանգուտանի բարեկամը, որն ապրել է բամբուկի մացառներում, ջունգլիներում ու Չինաստանի, Հնդկաստանի ու Վիետնամի լեռներում պլեյստոցենի դարաշրջանում: Գիգանտոպիտեկները մեծացել են մինչև 3 մ ու կշռել են մինչ 550 կգ: Նրանք եղել են չափազանց ուժեղ կենդանիներ ու կարողացել են պաշտպանվել գիշատիչներից: Գիգանտոպիտեկներն անհետացել են 300 000 տարի առաջ:

5_07

7. Պարկավոր սուսերանման ատամներով վագր

Սա Sparassodonta դասին պատկանող գիշատիչ պարկավոր կենդանի է, որն ապրել է 10 միլիոն տարի առաջ: Նա եղել է նույնչափ, որքան հովազը: Կենդանու վերին ժանիքները մշտապես աճել են ու ունեցել հսկայական արմատներ: Այս կենդանին հավանաբար որսացել է կոշոր խոտակերների:

5_09

8. Գելիկոպրիոն

Այս կենդանին հայտնի է իր անսովոր պարույրաձև ատամներով: Այս անսովոր կենդանիների երկարությունը հասել է 2-3 մետրի:

5_02

9. Ֆորորակոսովները՝ սարսափելի թռչուններ

Ֆորորակոսովները թռչուններ էին, որոնք չէին կարող թռչել, սակայն կարողացել են չափազանց արագ վազել: Այս թռչունները չափազանց մեծ են եղել՝ հասակը հասել է մինչև 3 մ-ի, իսկ քաշը ՝ 0.5 տոննա: Նրանց գլխավոր զենքն է եղել 1 մ երկարությամբ գլուխը, ինչը նրանց թույլ է տվել ամբողջությամբ կուլ տալ շան չափերի հասնող զոհին:

5_08

10. Մեգիստոտերի

Այս հսկայական կենդանին համարվում է երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր կաթնասուն գիշատիչը: Նրա մարմնի երկարությունը կազմել է 4 մ + 1.6 մ պոչի երկարությունը: Մեգիստոտերը կշռել է 880-1400 կգ:

23_10




Լրահոս