«Ակցիզային հարկ»-ի փոփոխությունները կհանգեցնե՞ն տրանսպորտի թանկացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն անդրադարձավ  «Ակցիզային հարկի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է բարձրացնել ակցիզային դրույքաչափերը։ Նա նշեց, որ պետությունն ակցիզային հարկ է կիրառում այն ապրանքների վրա, որոնց սպառումը չպետք է խրախուսվի, օրինակ՝ օղի և ծխախոտ:

Նրա խոսքով, օրենքի գործածումը բացասական ազդեցություն չի թողնելու տեղական արտադրողի վրա, քանի որ տեղական արտադրանքը ներմուծվող արտադրանքից մատչելի է։ Անդրադառնալով վառելիքի դրույքաչափերին` նա նշեց.

«Մեկ խորանարդ մետր գազի համար 8,3 դրամ բարձրացումը շուկայում որևէ ցնցում չի բերի, իսկ սպառման ծավալները, վատագույն սցենարի դեպքում, կարող են կրճատվել ընդամենը 1,7 տոկոսով»,-նշեց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ սա կարող է հանգեցնել տրանսպորտի սակագնի թանկացման, նա ասաց. «Իհարկե, չենք կարող երաշխավորել, ես ասում եմ, որ մեր կողմից կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր է գործել առանց թանկացումների»։




Լրահոս