Եվրոպական խաղեր. Արման Երեմյանը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արման Երեմյանը Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Հայ մարզիկը 4:2 հաշվով հաղթել էր թուրք Յունուս Սարիին, սակայն քառորդ եզրափակիչում 2:5 հաշվով պարտվել էր ռուս Ալբերտ Գաունին: Քանի որ ռուս մարտիկը դուրս եկավ եզրափակիչ, Արման Երեմյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Առաջին սփոփիչ մենամարտը կկայանա Երևանի ժամանակով 19:45-ին, երբ մեր մարզիկը կհանդիպի նորվեգացի Ռիչարդ Օրդեմանին, ում հաղթելու դեպքում բրոնզե մեդալի համար կմենամարտի պորտուգալացի Ժուլիո Ֆերեյրայի հետ:




Լրահոս