Պետք է խաղան այդ խաղի կանոններով. Էդ. Շարմազանովը` Բիբինի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի հայտարարությունների հետ կապված կարծիքներ եղել են, ես ավելացնելու բան չունեմ: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀԷՑ տնօրենի սպառնալիքներով նամակի մասին, նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ես հակված եմ ավելի շատ հավատալ Ռոբերտ Նազարյանի, փորձագետների  կարծիքին և այո, կարծում եմ, որ 17 դրամը դա շատ թանկ է», – նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, թե եթե այդպես է որոշել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ապա ՀԷՑ-ը պետք է խաղա այդ խաղի կանոններով:

Նշենք, որ ի սկզբանե ՀԷՑ-ը դիմել էր էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամ թանկացնելու հայտով, սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կանգ առավ 6.93 դրամով թանկացման վրա, որն էլ պատճառ դարձավ, որ ՀԷՑ ղեկավարությունը սպառնալիքներով նամակ ուղարկի հանձնաժողով:




Լրահոս