«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երեւան: Մեր տեղեկություններով, նրանք տանը այրվածքներ են ստացել, գազի կաթսայից մոտ 100լ եռման ջուրը թափվել է երիտասարդ ամուսինների վրա, եւ նրանց անմիջապես ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: Մի քանի օր է՝ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, կնոջ վիճակը, բարեբախտաբար, կայունացել է, գնդապետ ամուսնու վիճակն է ծանր, այրվածքները շատ են, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ նրա վիճակը եւս կայունանա:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: