«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի արդեն հայտնի հանդիպումից հետո երեկ լուրեր տարածվեցին, թե Բաղրամյան 26-ում քննարկվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա մտնելու հարցը:
Ավելին, նշվում էր, թե ԲՀԿ-ին նախարարական 2 պորտֆել են տալու քաղաքաշինությունը և մշակույթը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը սույն խոսակցությունների վերաբերյալ ասաց հետևյալը. «Անկեղծ ասած՝ շոգը, իմ տպավորությամբ, դեռևս այնպիսին չէ, որ տապի ազդեցության տակ նման երևակայական մտքեր ծնվեն: Քանի որ թեման կատարյալ աբսուրդ է, պատասխանեմ կարճ, ԲՀԿ–ի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա»:
Իրականում, ըստ մեր տեղեկությունների, քաղաքաշինության նախարարությունը հանձնվելու է Դաշնակցությանը, որի՝ կոալիցիա մտնելու հարցը հիմա էլ աշուն է տեղափոխվել: ՀՅԴ-ն նաև ԿԳՆ-ն է ուզում, որը նրան չեն տալիս, փոխարենը՝ առաջարկում են սոցապը, որը ՀՅԴ-ն չի ուզում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։