«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված դատախազները նման քայլի են դիմել աշխատավարձի ցածր լինելու պատճառով: Հիշեցնենք, որ Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արտակ Քալաշյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ էմիլ Հարությունյանը իրենց դիմումի համաձայն ազատվեցին պաշտոնից:
Մեզ հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ նրանք ընտանիքներով արտագաղթեն ՀՀ-ից: Տեղեկացնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝նշված դատախազների աշխատավարձը, առանց պահումների և հավելավճարների, կազմում 1297 հզ. 630 դրամ, բայց առձեռն նրանք ստանում են 210 հզ. 675 դրամ: Ամեն տարվա ստաժի համար նրանց աշխատավարձը 2 տոկոսի չափով ավելանում է: Իսկ եթե դասային աստիճան ունեն, հավելավճար կստանան: Ստացվում է, որ երիտասարդ և ստաժ չունեցող նոր կադրի համար դատախազի պաշտոնը այնքան էլ գրավիչ չէ, եթե նա ի սկզբանե չի որոշել կաշառակերությամբ զբաղվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։