Հովիկ Աբրահամյանն ուղիներ է փնտրում աճպարարություն անելու համար. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ննստաշրջանի օրակարգում ընդգրկված կառավարության օրենսդրական նախաձեռնություններից մեկը վերաբերում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն: Ըստ այդմ՝ կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» բառը օրենքի 5-րդ հոդվածի 5, 6 եւ 7-րդ կետերում փոխարինել «կառավարության պարտք» բառերով, ինչը կառավարությանը հնարավորություն կտա աճպարարություն անել եւ պետական պարտքը բաժանել երկու մասի՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի:

Այս դեպքում՝ մեր պետական պարտքից մոտ 500 մլն դոլարը դուրս կգրվի, քանի որ դա ԿԲ պարտքն է, ինչը նշանակում է, որ կառավարության պարտքը կփոքրանա եւ առաջիկայում եւս 500 մլն վարկ վերցնելու հնարավորություն կառաջանա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս