Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պետական պարգեւներով պարգևատրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սերգեյ Մովսեսյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ԼՂՀ առողջապահության նախարարության «Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրեն Վարդան Թադեւոսյանը`«Երախտագիտություն» մեդալով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ առողջապահության բնագավառում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:




Լրահոս