“Երևանի “Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնը հավատարմագրային կառավարման է հանձնվելու “Մեդիքալ Ինվեստ” ՍՊԸ- ին։ Վերջինս պատկանում է նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դստերը։ Երեկ, երբ մի շարք հարցերի վերաբերյալ մեր թղթակիցը մեկնաբանություններ է խնդրել Կադաստրի պետական կոմիտեի նախագահի դուստր Գայանե Զախարյանից, նա ընդամենն ասել է, որ չի կարող պատասխանել ոչ մի հարցի։ Գայանե Զախարյանն, ի դեպ, բժշկուհի է աշխատում հենց այդ նույն “Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնում”,- գրում է թերթը։
ՀԺ. Երվանդ Զախարյանի դուստրը բժշկական կենտրոն կունենա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ