Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում: Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, նախորդ շաբաթ՝ Մոսկվա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանը հրահանգել է առժամանակ դադարեցնել ստուգումներըև ասելով, որ հետագա անելիքների, այդ թվումև այդ հարցի վերաբերյալ որոշում կլինի իր վերադարձից հետո: Սակայն ՀՀ-ից նրա բացակայության օրերին Միքայել Մինասյանի անունից ՊԵԿ-ին հրահանգ է իջեցվել՝ շարունակել ստուգումները:
Գ. Ծառուկյանն էլ, ըստ “Ժոդովուրդ”-ի տեղեկությունների, Ս. Սարգսյանին միանգամից տեղյակ է պահել կատարվածի մասին: Արդյունքումև վերջինս Մոսկվայից զանգահարել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ պահանջելով առժամանակ հանգիստ թողնել ԲՀԿ ղեկավարի “օբյեկտները”: ՊԵԿ լրատվական ծառայությունից, սակայն, հերքեցին այս լուրերը: