Նյու Յորքի նորագույն պատմության մեջ առաջին անգամ մեկ օրվա ընթացքում ոչ մի հանցագործություն չի կատարվել: “Այս օրը մեր աշխատակիցները չեն արձանագրել ոչ մի սպանություն, բռնաբարություն, կողոպուտ և դանակահարության դեպք։ Նման բան առաջին անգամ է տեղի ունենում Նյու Յորքի ոստիկանության ժամանակակից պատմության մեջ”,-ասել է նյույորքյան ոստիկանության կոմիսարի տեղակալը:
Ընդհանուր առմամբ, 2012-ին Նյու Յորքում, 1960-ից ի վեր, գրանցվել է սպանությունների նվազագույն քանակ: Ըստ ոստիկանության տվյալների` 2012-ի սկզբից մինչ օրս Նյու Յորքում տեղի է ունեցել ընդամենը 366 սպանություն` նախորդ տարվան ցուցանիշից 23%-ով պակաս. 2011-ին սպանությունների թիվը 472 էր: