«Հայաստանի պետական պարտքը կազմում է 4,6 մլրդ դրամ». Ջանջուղազյանը վստահեցնում է` ռիսկային գոտում չենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այս պահին քննարկվում է կառավարության ներկայացրած` «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Գլխավոր զեկուցողը ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն է:

Նա նշեց, որ դրանով առաջարկվում է հստակեցնել միայն կառավարության կողմից ստանձնվող պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները: Սահմանվում է, որ կառավարության պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը, բայց դրանում չի ներառվում Կենտրոնական բանկի պարտքի չափը:

«Նախագծով առաջարկվում է հստակեցնել միայն կառավարության կողմից ստանձնվող պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները: Ես ուզում եմ փարատեմ այն մտահոգությունը, որ մենք կդառնանք ռիսկային, եթե մեր պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը»,- հավելեց Ջանջուղազյանը:

Ջանջուղազյանը նաև հայտարարեց, որ այսօր Հայաստանում դեֆոլտի ռիսկ չկա: «Եթե մենք դեֆոլտի թեկուզ փոքր ռիսկ ունենայինք, ոչ մի պարագայում եվրապարտատոմսեր չէինք կարողանա տեղաբաշխել: Ներդրողների հետաքրքրության կենտրոնում չի կարող լինել մի սուբյեկտ, ով դեֆոլտի անգամ փոքր նշույլ է պարունակում»,- հավաստիացրեց նա:

Ջանջուղազյանը հավելեց որ մայիսի 1-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 4,6 միլիարդ դրամ, սակայն Հայաստանը մտնում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցուցակում:




Լրահոս