Հունիսի 22-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի կունենա 2015/2016թթ. ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի մրցաշարերի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ կայքը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կմեկնարկի որակավորման առաջին փուլից, որտեղ նրա հնարավոր մրցակիցներն են Ուելսի «Նյու Սեյնթսը», էստոնական «Լևադիան», Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոման», հյուսիսիռլանդական «Քրուզեյդերսը», Ֆարերյան կղզիրների չեմպիոն «Բ-36» թիմը, Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնը» և «Ֆոլգորեն» Սան Մարինոյից:
Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին և 8-ին: Եվրոպայի լիգայի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Երևանի «Ուլիսը», Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Ալաշկերտը», որոնք նույնպես կմեկնարկեն որակավորման առաջին փուլից: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 9-ին: