Կանեփանման զանգված ու կանեփի թուփ` տան հարակից շինությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 28-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները խուզարկություն են կատարել 1969 թ. ծնված Յուրիկ Ե.-ի տանն ու հարակից շինություններում, որտեղից հայտնաբերվել է 68.4 գրամ կանեփանման զանգված և կանեփի 74 թուփ` 1.165 գրամ ընդհանուր կշռով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս