Գազատարների վրա իրականացվում են կոռոզիոն վիճակի համալիր հետազոտության աշխատանքներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորգետնյա գազատարների անվտանգ շահագործումը զգալիորեն կախված է էլեկտրաքիմիական պաշտպանության վիճակից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Գազատարների էլեկտրաքիմիական պաշտպանության (ԳԷՔՊ) բաժինը իրականացնում է ստորգետնյա մետաղական գազատարների էլեկտրաքիմիական պաշտպանության աշխատանքներ գրունտային կոռոզիայից և թափառող հոսանքներից` կատոդային և դրենաժային կայանների միջոցով:

K6a_SG_F_5Vw5jKagJzZQg=s600

eDteblxQzWPygsE7qPdWGg=s600

Հանրապետության ԳՏՀ և ԳԲՀ գազատարների վրա գործում են 474 կատոդային և 39 դրենաժային կայաններ:

Էլեկտրաքիմիական պաշտպանության (ԷՔՊ) կայանների տեխնիկական սպասարկումը կատարվում է ամիսը երկու անգամ` նախապես հաստատված գրաֆիկով:

Գազատրանսպորտային և Գազաբաշխման համակարգերի ստորգետնյա մետաղական գազատարների կոռոզիոն վիճակի համալիր հետազոտությունն ու ախտորոշումը իրականացվում է Գազատարների կոռոզիոն վիճակի հետազոտության և ախտորոշման (ԳԿՎՀ և Ա) ծառայության կողմից, որը հագեցած է «Գազպրոմ» ԲԲԸ պահանջներին համապատասխան գործիքներով և սարքավորումներով:

DNhSZcvL-BrwIcU_xuen1A=s600

xyoL8D3eIrxvU-JSCpvodA=s600

Հաստատված պլանի և ժամանակացույցի համաձայն Ծառայության ուժերով այս տարի կատարվելու են ԳՏ համակարգի 275,7 կմ և ԳԲ համակարգի 141կմ գազատարների հետազոտության աշխատանքներ` գազատարների հիմնանորոգման աշխատանքները 2016–2017թթ. պլանավորելու նպատակով:




Լրահոս