Քիչ հետո Ազատության հրապարակում կմեկնարկի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի երթը: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այստեղ հավաքվել են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, «Հիմնադիր խորհրդարանն»` իր ամբողջ կազմով և համակիրներով, ՀՀ շարքային քաղաքացիներ:
ՀԽ համակարգող Ժիրայր Սէֆիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պետք է անեն հնարավոր ամեն բան, որպեսզի այս պայքարը ոչ թե մարի, այլ ավելի ուժեղանա: Ըստ նրա, Հայաստանում ոչ մի նախաձեռնություն կամ պայքար քաղաքականությունից զերծ չէ, քաղաքականացված է ամեն բան, ուստի իրենց պահանջներն էլ պետք է քաղաքական լինի:
Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ իրենք այս պահին աջակցում են, որպեսզի երիտասարդները պայքարի ճանապարհին չսխալվեն, սակայն երկար ժամանակ այդ կարգավիճակում մնալ չեն կարող: