Ինչպես Armlur.am-ը արդեն հայտնել էր, Ազատության հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի երթը: Այստեղ հավաքվել են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, «Հիմնադիր խորհրդարանն»` իր ամբողջ կազմով և համակիրներով, ՀՀ շարքային քաղաքացիներ:
Այս պահին Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ սկսում են անժամկետ նստացույց այնքան ժամանակ, մինչև որ էլէներգիայի թանկացման բեկանման փաստթուղթը ձեռքներին իշխանությունները չգան Ազատության հրապարակ և չասեն, որ էլէներգիան չի թանկանում: