“Պոկուպոն” կոլեկտիվ գնումների ծառայությունը ուկրաինացիներին, ինչպես նաև այլազգիներին, առաջարկում է 2012-ի դեկտեմբերի 21-ի կայանալիք “աշխարհի վերջի” կապակցությամբ ձեռք բերել դեպի դրախտ և դժոխք տեղափոխող տոմսեր՝ ըստ նախասիրության: Ի դեպ, դժոխքի տոմսերը ավելի թանկ արժեն, քան դրախտինը: Դրախտի տոմսն արժե 15 դոլար, զեղչով ՝ 3,6, իսկ դժոխքի տոմսն արժե 18,7 դոլար, զեղչով՝ 4,3: Ակցիայի կազմակերպիչները խոստանում են վերադարձնել տոմսի գումարը, եթե գնորդը չհայտնվի դրախտում կամ դժոխքում: Նրանք անկեղծանում են՝ ասելով, որ դա արված է տրամադրություն բարձրացնելու համար:
Ուկրաինայում վաճառվում են դրախտի եվ դժոխքի տոմսեր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ