ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդան քաղաքում նկատվում է ջրծաղիկի համաճարակ: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ նախակրթարանների եւ դպրոցների բազմաթիվ երեխաներ այս օրերին բացակայում են ուսումնական պարապմունքներից ջրծաղիկով հիվանդ լինելու պատճառով: Վարակվածների  թվով ամենաշատ դեպքերը գրանցվել են քաղաքի թիվ 6 դպրոցում, որի տնօրեն Գրիշա Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը՝ հավելելով. «Դա համաճարակ դիտել չի կարելի: Անհանգստանալու կարիք էլ չկա, դա վտանգավոր հիվանդություն չէ, եւ ավելի լավ է երեխաները հիմա հիվանդանան, քան ավագ տարիքում: Այս ընթացքում շուրջ 30-40 երեխա հիվանդացել է եւ բուժվել»: Տնօրենի վկայությամբ՝ հիվանդության պատճառով զանգվածային բացակայությունները սկսվել են դեռեւս հոկտեմբերին: Երեկվա դրությամբ դպրոցի 312  աշակերտից դասի չեն ներկայացել 15-ը, որից միայն 6-ը՝ ջրծաղիկով հիվանդ լինելու պատճառով:




Լրահոս