5-ամյա երեխայի մահվան պատճառ դարձած վերելակը ծնողներն օրինական ճանապարհով չէին տեղադրել. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի առանձնատներից մեկում` վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին: Մեր տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում հայտնի է դարձել, որ վերելակը տան տերերը տեխնիկայի խանութից չեն գնել, այլ պարզապես վարպետ են կանչել, եւ վերջինս վերելակը պատրաստել է ու տեղադրել բնակարանում:

Հետեւաբար տեխնիկական զննության մասին խոսք անգամ չի կարող լինել: Մինչ այս տեղեկացրել էինք, որ դեպքից հետո մահացած երեխայի հարազատներն այլեւս այդ տանը չեն բնակվում: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Աջափնյակի առանձնատներից մեկում վերելակով բարձրանալու ընթացքում երեխայի ծնոտը մնացել էր երրորդ եւ չորրորդ հարկերը բաժանող բետոն հատվածի եւ վերելակի մեջտեղում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս