«Երկու պետություն, բայց մեկ ազգ». սլովակ կինոռեժիսորը Հայաստանի ու Արցախի մասին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովակիայում հայտնի կինոգործիչ,  ռեժիսոր  և նկարիչ Լիբոր Շպիմրը ռազմաճակատում է: Զգուշավորություն, այո´, սակայն ոչ վախ:

Լիբոր Շպիմրը հաղթել է Սլովակիայի լուսանկարիչների ասոցիացիայի անդամների համազգային մրցույթում: Ժյուրին ցնցված է եղել լուսանկարչի կողմից արված Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի լուսանկարներով: Հայազգի մեծն բարեկամ կինոռեժիսորը Armlur.am-ի հետ զրույցում խոսել է Հայաստանից ու Արցախից ստացած իր տպավորությունների, պատմել է իր կողմից նկարված ֆիլմերի մասին:

1239833_632132820172518_264204031_n

Ի՞նչ եք ցանկանում փոխանցել ձեր լուսանկարներով  և  ո՞րն է դրանց թիրախը:

Լուսանկարների շարքն ուղղված է քրիստոնեությանը, որը հայերը որպես պետական կրոն ընդունել են աշխարհում առաջինը` Քրիստոսի ծնունդից շուրջ 280  տարի անց: Լուսանկարները ցույց են տալիս մի ազգի կյանքի պատմությունը, նրանց հավատն ու համեստությունը: Լուսանկարներն էմոցիաներ ու հարաբերություններ արտահայտում են: Սա փաստացիորեն կյանքի պատմություն է:

943660-568481856537615-1005692380-n

Ի՞նչ զգացիք, ե՞րբ իմացաք, որ հաղթել եք:

Իհարկե ուրախացա, սակայն իմ մեջ նաև հարգանքի զգացում կար այն ազգի նկատմամբ, որը տառապել է իր պատմության ընթացքում: Մեծ երախտագիտություն էի զգում, որ ես կարող էի լուսանկարել և պատմել, սակայն առանց նրանց համաձայնության այդ լուսանկարները երբեք վեր չէին հանվի:

11128637_972862759432854_2136120524471538971_n-600x401

Երբևէ նմանատիպ այլ  մրցույթների մասնակցե՞լ եք: Եթե այո´` ի՞նչ հաջողությունների եք հասել:

Այո´, անցած 2014 թ. ես երկրորդ հորիզոնականն եմ զբաղեցրել «Ղարաբաղից մարդիկ» լուսանկարների շարքի համար, իսկ 2013 թ. պարգևատրվել եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից ոսկե մեդալով ` անկախության մասին ֆիլմի ու վավերագրական ռեպորտաժներ ստեղծելու համար:

Ինչքա՞ն ժամանակ եք մնացել Լեռնային Ղարաբաղում:

2013 թ. ես այցելեցի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, ընդհանուր առմամբ 3 անգամ եմ այցելել և այնտեղ 3 ամիս եմ անցկացրել: Պետք է նշեմ, որ այսօր Հայաստանն ու Արցախը երկու պետություններ են, բայց` մեկ ազգ:

11109510_971045939614536_5059131531697305133_n-600x393

Ձեզ ինչպե՞ս ընդունեցին այդ երկրներում, ինչպիսի՞ն է հայ ժողովրդի բնույթը:

Զարմանալի… համեստ, օգտակար, միշտ պատրաստ են օգնել: Այդ մարդիկ կտան ամեն ինչ, անգամ իրենց ունեցած վերջին բանը, եթե պարզեն, որ դու այնտեղ ես, քանի որ հետաքրքրված ես նրանց պատմությամբ (օրինակ` Հայոց ցեղասպանության 100-ամյակը) կամ նրանց ներկայով: Նրանք ավելի հոգևոր են ապրում: Ոչ թե կրոնական առումով, այլ պարզապես շատ համեստ:

11390308_994054943980302_5317087007079355855_n-600x399

Այս երկու ազգերի միջև տարբերություննե՞ր կան:

Ոչ, ինչպես արդեն ասեցի, սա մեկ ազգ է, բայց երկու պետություն: Ցավոք… Չնայած, անկեղծորեն, պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը շատ ավելի մարտնչող ոգի ունեն, ինչը հասկանալի է, քանի որ նրանք արդեն շուրջ 20 տարի է` պատերազմական դրության մեջ են Ադրբեջանի հետ: Չնայած ներքին գործերը հիմնականում անվտանգ են… հարաբերականորեն անվտանգ են:

11065935_971123256273471_8949121158696201154_n-600x335

Իսկ կարո՞ղ եք մեզ նաև պատմել այնտեղ տիրող պատերազմի պատճառների մասին:

Լեռնային  Ղարաբաղում ապրող հայերի անկլավը, որը նախկինում եղել է իսլամական Ադրբեջանի կազմում, ցանկանում է դառնալ անկախ: Իսկ այդ ամենը սկսվեց փետրվարի 26-27-ին` Բաքվում` «Մահ հայերին» ցույցերով: 1988 թ փետրվարի 27-28 սկսվեց Սումգայիթում ապրող հայերի զանգվածային ջարդերը, որը հայերի հանդեպ ռասիստական դրսևորում էր: Կանանց բռնաբարում էին փողոցներում, խոշտանգումների ու բռնությունների ենթարկում խաղաղ քրիստոնյաներին… Այս մասին ես նաև պատմում եմ իմ` «Ժամանակը կտա իր վկայությունն ու փաստեր Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության» մասին ֆիլմում:

Ձեզ վտանգ չի՞ սպառնացել ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Հավանաբար… այո, երբ ես նկարահանում ու լուսանկարում էին ռազմաճակատում: Բայց ես դա անգամ չէի գիտակցում: Դու այն չպետք է մարմնիդ վրա զգաս, հակառակ դեպքում ոչինչ չես անի: Զգուշավորություն, այո, բայց ոչ վախ:

11390165_990227807696349_4451238456666842070_n-600x400

Որտե՞ղ է եղել կամ լինելու ֆիլմի պրեմիերան և ո՞վ է լինելու հանդիսատեսը:

Դա սոցիալ-քաղաքական ֆիլմ է: Այժմ ես այն փոխանցում են տարբեր փառատոնների ոչ միայն Եվրոպայում, այլ նաև` արտասահմանում: Սակայն ամեն դեպքում կցանկանամ այն ցուցադրել հայրենիքումս` մինչ 2015 թ. վերջը: Սա վավերագրական ֆիլմ է, որը կանխատեսելի արժեք ունի: Ֆիլմը մասնակի նախադիտում է ունեցել Բրատիսլավում` 2015 թ ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին: Ցուցադրությանը ներկա են եղել երկրի ղեկավարներն ու դիվանագետներ: Ֆիլմի թրեյլերը պատրաստ է:

Իսկ պատրաստվո՞ւմ եք ֆիլմով մասնակցել որևէ մրցույթի:

Իհարկե, բայց վախենամ` իմ հայրենի երկրի և ոչ միայն Սլովակիայի ու Չեխիայի հանրապետությունների վարած քաղաքականությունը ինձ դա թույլ չտա: Այնպես որ, ես ֆիլմով արտերկիր կգնամ: Այդ իսկ պատճառով էլ ֆիլմը չեխերեն է, սակայն այնտեղ կան նաև անգլերեն տիտրեր:

Տաթև Ֆռանգյան




Լրահոս