«Նստացույց անողի համար դժվարն առաջին գիշերն է». 300-ից ավելի մարդ գիշերել է Ազատության հրապարակում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարած նստացույցը շարունակվում է: Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նշեց, որ գիշերը խաղաղ է անցել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, ոստիկանների կողմից սադրանքներ չեն եղել: Նա ասաց, որ այս պահին իրենց նախաձեռնության անդամները իրազեկում են անում Երևանի վարչական շրջաններում, որից հետո իրենց փոխարինող խումբ կգա Ազատության հրապարակ:

11542638_928644517208261_1062570328_o

Նրանք նշում են, որ հոգնած չեն, մարտական տրամադրվածությունը պահպանվում է, իշխանություններին տրված ժամկետը մնում ուժի մեջ:

11640349_928642787208434_1852101213_o

Նստացույցի մասնակիցները կոչ են անում բոլորին միանալ իրենց, քանի որ, նրանց խոսքով, միասնականության միջոցով կարող ենմ հաջողության հասնել: Նրանք նաև դեմ չեն լինի, որ իրենց փոխարինող մարդիկ էլ գան:

11640595_928644763874903_862944072_o




Լրահոս