Պետդուման երկարացրել է առանց հարկի Հայաստանին գազի մատակարարման արձանագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետդուման ուրբաթ օրը վավերացրել է Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագրի արձանագրությունը, որը մինչ 2016 թ երկարացնում է Հայաստան առանց հարկի բնական գազի, նավթամթերքի ու ադամանդի մատակարարումը, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

2013 թ դեկտեմբերի 2-ին կնքված միջկառավարական համաձայնագիրը ենթադրում է Ռուսաստանից Հայաստան ներքին սպառման համար անհրաժեշտ քանակությամբ առանց հարկերի նավթամթերքի, գազի ու ադամանդի մատատկակարում:

Հավելենք, որ համաձայնագրի արձանագրությունը ստորագրվել էր 2014 թ դեկտեմբերի 26-ին:




Լրահոս