Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համար «Էրեբունի Պլազա»-ին վճարվել է 31 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար գրասենյակային տարածք վարձակալելու նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմը «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ին վճարել է 31 մլն 165 հազար դրամ: Այս գումարով նախագահի աշխատակազմը վարձակալել է «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի 6-րդ հարկն ամբողջությամբ` ընդհանուր 236,1 քառակուսի մետր տարածք: Տեղեկացնենք, որ 1 քառակուսի մետր տարածքի վարձակալության ամսավճարը, ըստ պայմանագրի, կազմում է 11 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Հայաստանում հնարավոր չէ գտնել չափահաս եւ խելամիտ մարդու, ով չգիտի, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը նրա պաշտոնավարման տարիներին մի քանի միլիարդի կարողություն է կուտակել: Բայց ինչպես տեսնում ենք՝ նա չի ցանկանում իր գրպանից վճարել գրեսենյակի համար: Սա այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանն իր որդիների հետ ամեն անգամ աֆրիկյան երկրներում որսի գնալու համար (որպեսզի առյուծ սպանի եւ նստի վրան ու լուսանկարվի) 31 մլն դրամից մի քանի անգամ ավել գումար է ծախսում:




Լրահոս